Այսօր: Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018թ.
Դարբնիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԴԱՐԲՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Տեառնընդառաջ (նորապս. օրհն. օր)
ԵՐԲ
Փետրվար 14
ՎԱՅՐ

ՀՀ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 "Տեառնընդառաջ" նշանակում է "Տիրոջն ընդառաջ գալ": Ժողովրդի մեջ օգտագործելի է "Տրնդեզ" անվանումը: Այն հայ եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է: Խարույկի վրայով թռչում են նորապսակները, ապա՝ նրանց հարազատները, հարևանները և այլոք: Համարվում է, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից:

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

 

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ. Դարբնիկ,Կենտրոնական 8

0236-6-42-62

darbnik.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԱՐԲՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner